Ռուսաստանի հայերի միությունը կհետևի թայլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության հետաքննության ընթացքին: Այս մասին РБК-ին հայտնել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աշոտ Բոլյանը սպանվել է նոյեմբերի 13-ի երեկոյան Մոսկվայի Նախիմովսկի պողոտայում: Հարուցվել է քրեական գործ ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 222-րդ հոդվածի 1-ին մասով (զենքի ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով:
«Մենք անպայման հետևելու ենք քննության ընթացքին։ Որևէ բան չեմ կարող ասել սպանության հնարավոր պատճառների մասին, պարզապես չեմ ուզում նման պատասխանատվություն ստանձնել», – հայտարարել Է Աբրահամյանը՝ հավելելով, որ Բոլյանը համագործակցել է ՌՀՄ-ի հետ և մասնակցել Միության տարբեր միջոցառումներին։
«Վերջերս նա մեզ մոտ էր։ Կարելի է նրա մասին միայն լավը ասել։ Նա այնքան ակտիվ երիտասարդ էր, հաճախ էր մասնակցում մեր միջոցառումներին», – ասել է Աբրահամյանը ։
Աշոտ Բոլյանը աշխարհի եռակի չեմպիոն է, աշխարհի գավաթակիր, միջազգային տարբեր մրցաշարերի 17-ակի հաղթող:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







