1 ․ « Ջոկեր» ․ ռեժիսոր՝ Թոդ Ֆիլիփս
Ժանր՝ թրիլեր , դրամա , քրեական
Ամերիկյան այս հոգեբանական թրիլլերը ներկայացնում է կ ատակերգու Արթուր Ֆլեքի կյանքը, ում դերակատարն է դերասան Հոակին Ֆենիքսը։ Նա ապրում է հիվանդ մոր հետ , ով մանկուց սովորեցնում էր նրան « ժպտալ աշխարհին » ։
Փորձելով լինել բարի ու միայն ուրախություն պարգևել մարդկանց՝ Արթուրը բախվում է մարդկային դաժանության հետ և աստիճանաբար հանգում այն եզրակացության , որ այս աշխարհը նրանից ոչ թե բարի ժպիտ կստանա , այլ չարագործ Ջոկերի քմծիծաղ։
2 ․ « Անհայտ բաժանորդ» ․ ռեժիսոր՝ Արշո Հարությունյան
Ժանր՝ դ րամա , կատակերգություն
Տարբեր երկրներ նկարահանել են այս ֆիլմի իրենց տարբերակը։ Արշո Հարությունյանի նկարահանած հայկական տարբերակում գլխավոր կերպարներն են Խորեն Լևոնյան ն ու Նազենի Հովհաննիսյանը։ Մյուս առանցքային կերպարներում հանդես են գալիս Սոս Ջանիբեկյանը , Մարջան Ավետիսյանը , Բաբկեն Չոբանյանը , Անի Խաչիկյանն ու Արթուր Մանուկյանը։
Ֆիլմը 7 մտերիմ ընկերների մասին է, որոնք հավաքվում են միասին հաճելի ժամանակ անցկացնելու նպատակով : Նրանք որոշում են խաղալ անսովոր խաղ , որի կանոնների համաձայն՝ բոլորը պարտավոր են սեղանին դնել իրենց բջջային հեռախոսները , այդ ընթացքում բարձրաձայն ընթերցել մուտքային հաղորդագրությունները և պատասխանել մուտքային զանգերին՝ բացառապես բարձրախոսի միջոցով : Համերաշխ ընկերները նույնիսկ չէին էլ կարող պատկերացնել , թե ինչ կործանիչ գաղտնիքներ են բացահայտվելու այդ խաղի ընթացքում :
3 ․ « Ազնիվ գողեր» ․ ռեժիսոր՝ Գոռ Կիրակոսյան
Ժանր՝ կատակերգություն
Ֆիլմը պատմում է հինգ անհաջողակների մասին, ովքեր դրամական պարգև ստանալու նպատակով փորձում են գողանալ թանկարժեք իր : Գլխավոր դերերում հանդես են գալիս Արամ MP3-ն, Դավիթ Թովմասյանը , Ռաֆայել Երանոսյանը , Լեվոն Տեր — Պետրոսյանն ու Մեգգի Գրիգորյանը։
4 ․ « Մալեֆիսենտա . Խավարի տիրուհին» ․ ռեժիսոր՝ Խոակիմ Ռոննինգ
Ժանր՝ արկածային , ֆենտեզի
Գլխավոր դերում հանդես է գալիս աշխարհահռչակ դերասանուհի Անջելիանա Ջոլին։ Անցել են տարիներ , ինչ Մալեֆիսենտան կախարդել է արքայադուստր Ավրորային։ Նոր դաշնակիցներ և հակառակորդներ կախարդական անտառը պաշտպանելու գործում , կախարդական արարածներ , ովքեր ապրում են այնտեղ և բարդ փոխհարաբերություններ ապագա թագուհու և « չար » կախարդի միջև . այսպիսին է ֆիլմի սյուժեն:
5 ․ « Իմ խաչը» ․ ռեժիսոր Շավարշ Վարդանյան
Ժանր՝ դրամա, պատմական
Ֆիլմը սիրո և հավատի , նվիրվածության , ազատագրական պայքարի ու հայրենիքի նկատմամբ պարտքի կատարման մասին է : 1991-92 թվականներին՝ արցախյան ազատագրական շարժման տարիներին խաչվում են բժշկական առաքելությամբ Բաքու գործուղղված ֆրանսիացի բժիշկ Ժակի և որդեկորույս հայ կնոջ՝ Սոնայի ճակատագրերը : Հանդիպում են ու միասին անցնում բազում փորձությունների միջով։
Սոնայի համար կյանքի շարժիչ ուժը մեկն է՝ վրեժխնդիր լինել մահացած երեխաների համար , իսկ Ժակի առաքելությունն էլ՝ փրկել Սոնայի ոչ միայն վիրավոր մարմինը , այլ նաև վիրավոր հոգին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







