Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ սակրավորները ականազերծման աշխատանքներ են իրականցնում Հալեպում։ Հայ մասնագետները Հալեպի ծայրամասերի և կալվածքների ականազերծման աշխատանքներն իրականացնում են տեղի բնակչության խնդրանքով։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ին:
Հայ մասնագետներն այժմ ականազերծման աշխատանքներ են իրականացնում Այզազ բնակավայրում։
ՀՀ հումանիտար ականազերծման կենտրոնի օպերատիվ բաժնի պետ Արթուր Ղաբուլյանի խոսքով հիմնական նպատակն է ականազերծել այն տարածքները, որոնք ահաբեկիչներն ականապատել են մարտական գործողությունների ժամանակ:
«Մենք այստեղ ենք Հալեպի խաղաղ բնակչության խնդրանքով: Աշխատանքների ավարտից հետո գյուղացիները կանցնեն խաղաղ աշխատանքի»,- ասել է Արթուր Ղաբուլյան՝ հավելելով, որ կենտրոնի բուժաշխատողները նաև օգնություն են ցուցաբերում բնակչությանը:
Ականազերծման աշխատանքների ընթացքում հայ մասնագետները հայտնաբերել են երկու փոսեր․ առաջինով բերում են զինամթերքի և պայթուցիկ սարքերի բեկորներ, պարկուճներ, իսկ երկրորդ փոսն են գցել մետաղական օբյեկտները, որոնք նույնպես հայտնաբերվել են աշխատանքի ընթացքում:
Հալեպի նահանգի բնակչուհի Մադին Ամարու Շաքուրը շնորհակալություն է հայտնել հայ սակրավորներին և լրագրողներին պատմել, որ այժմ շատ ավելի հանգիստ է դարձել:
«Շնորհակալություն տղաներին, որ մեզ ազատում են ականներից և ռումբերից: Մենք գրեթե կես տարի սպասեցինք սակրավորներին, օգնության համար դիմեցինք ամենուր, և մեզ վերջապես լսեցին»,-ասել է Հալեպի բնակչուհին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







