«Արմենիա» ավիաընկերությունը կապահովի կանոնավոր ավիահաղորդակցությունը Անապայի և Երևանի միջև։ Ինչպես հաղորդվում է Անապայի միջազգային օդանավակայանի կայքում, ուղիղ չվերթները կգործարկվեն 2019 թվականի դեկտեմբերի 12-ից։
Նշվում է, որ ուղիղ չվերթները կիրականացվեն շաբաթական երկու անգամ ՝ ամեն երկուշաբթի եւ հինգշաբթի՝ մինչև 100 ուղևորի համար նախատեսված ВАe 146-300 ինքնաթիռներով։
Անապայի միջազգային օդանավակայանը Երևանից առաջին չվերթն իրականացնող ինքնաթիռը կդիմավորի ավանդական «ջրային կամար» արարողությամբ:
Անապա–Երևան և հակառակ ուղղությամբ «Արմենիա» ավիաընկերության չվերթի տոմսերը կարելի է ձեռք բերել տոմսարկղերում կամ ամրագրել Անապա միջազգային օդանավակայանի պաշտոնական կայքում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







