Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 21-22-ը` առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը 21-22-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կնվազի 8-10, մյուս շրջաններում՝ 3-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +13 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -12 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +10 աստիճան տաքության:
Տավուշի մարզում, Լոռիում, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -5 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +14 աստիճան տաքության:
Սյունիքի հովտային շրջաններում և Արցախում սպասվում է -4-ից մինչև +13 աստիճան տաքություն:
Քամին հյուսիս-արևելյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







