Նոյեմբերի 20-ին Արագածոտնի մարզի Թաթուլ համայնքում կյանքի 109-րդ տարում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Գույնա Մարկոսյանը:
Գույնան իր ամբողջ կյանքն անց է կացրել Թաթուլ համայնքում, որտեղ հայտնվել է 5 տարեկանում ծնողների, եղբոր և քույրերի հետ, ովքեր փախել էին Կարսից Ցեղասպանության հետևանքով:
2015թ.` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին, Գույնա Մարկոսյանը պարգևատրվել է հուշամեդալով և 1 մլն դրամի հասնող օգնությամբ:
Նշենք, որ Գուլյան Ցեղասպանությունը վերապրած այն յոթ մարդկանցից մեկն էր, որ դեռ կենդանի են մնացել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







