ՀՀ Կառավարությունն այսօր՝ նոյեմբերի 21-ին, տեղի ունեցած նիստում հաստատեց 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը։
Ընդունված նախագծով սահմանվում են բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները։
1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքներին բնակարանների վկայագրեր կտրամադրվեն պայմանագրեր կնքելու միջոցով։
Համաձայն գործադիրի որոշման՝ վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը սահմանվում է 1 տարի՝առանց ժամկետի երկարաձգման հնարավորության.
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 112 ընտանիքների արժանապատիվ կյանք ունենալու սահմանադրական անօտարելի իրավունքը և կլուծվեն 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







