ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները ստիպում ցուցմունքներ տալ ՝ օգտագործելով հակագազ և մահակ:
«Այս տեսանյութի կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական վարույթ։ Ստուգողական բոլոր գործողությունները պետք է կատարվեն բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում»,- նշել է Թաթոյանը։
Օմբուդսմենը տեղեկացրել է, որ պաշտոնական նամակ է ուղարկելու քրեական հետապնդման մարմին:
«Ընթացքը Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն սահմաններում կլինի իմ ուշադրության ներքո»,- ընդգծել է Արման Թաթոյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







