Այսօր՝ նոյեմբերի 25-ին, Մոսկվայում 93 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության Ֆեյսբուքյան էջում կատարված գրառումից։
«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 25–ին մահացել է լեգենդար հետախույզ Գոհար Լևոնի Վարդանյանը։ Նրա մահը կորուստ էր մեր բոլորի համար»,–ասված է դեսպանության հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Գոհար Վարդանյանը ծնվել է 1926 թվականին Գյումրի քաղաքում։ Գոհար Վարդանյանի օպերատիվ կեղծանունն է «Անիտա»։ Գոհար Վարդանյանը լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







