Հանրապետության տարածքում նոյեմբերի 27-ի գիշերը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկն առանձին վայրերում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերն ամենուրեք կբարձրանա 8-10, 27-30-ը՝ ցերեկը, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +2 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +10 աստիճանի:
Լոռիում, Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -5 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +5 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում, ջերմաստիճանը գիշերը 0 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +11 աստիճան տաքության:
Տավուշի մարզում ջերմաստիճանը -3 աստիճանից կհասնի մինչև +9 աստիճան տաքության, Սյունիքի մարզում սպասվում է +2 աստիճանից մինչև +12 աստիճան տաքություն, իսկ Արցախում` 0-ից մինչև +18 աստիճան:
Քամին հյուսիսարևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







