Ավտոներկրողները, որ բողոքում են ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու դեմ, այսօր` նոյեմբերի 27-ին, բողոքի ակցիա են անցկացնում Պետական եկամուտների շենքի մոտ:
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ որ Գյումրու նոր ավտոմաքսատունը արդյունավետ չի աշխատում, իրենք չեն պատրաստվում իրենց մեքենաներով հասնել միչև Գյումրի, բացի դրանից Գյումրու ավտոմաքսատունը դեռ պատրաստ չէ ծանրաբեռնված աշխատանքի, իսկ իրենք դրա պատճառով վնասում են իրենց մեքենաները:
«Խնդիրներ են առաջանում տարրական սանիտարահիգենիկ վիճակի հետ կապված»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Նրանք պահանջում են գործարար շուկայի բարելավում, իրենց խոսքով Գլումրի գնալ-գալը խոչընդոտում է իրենց աշխատանքին, իրենք Գյումրիում ժամերով հերթերի մեջ սպասում են:
Նշենք, որ հունվարի 1-ից ավարտվում է 2014 թվականին ԵՏՄ անդամագրվելիս Հայաստանին տրված արտոնությունը և ավտոմեքենաների մաքսազերծման գները շեշտակի աճելու են:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







