Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանն ընդունել է « Հայաստան » համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից իրեն ուղղված մարտահրավերը:
«Ես ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերը՝ ամեն ամիս 23 դոլար նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին,- նշել է Սերժ Թանկյանը:
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի մարտահրավերն ընդունել է նաևԱմերիկյան Reddit սոցցանցի, Initialized Capital վենչուրային ընկերության հիմնադիր Ալեքսիս Օհանյանը:
«You got it, @Nikol Pashinyan»,- «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է Ալեքսիս Օհանյանը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը « Հայաստան » համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ուղիղ եթերում նվիրատվություն անելու կոչով դիմել է Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին և Ալեքսիս Օհանյանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







