Եվրոպայի 2017թվականի առաջնությունում ծանր վնասվածք ստացած, սակայն Հայաստանի համար մաքառումների գնով բրոնզե մեդալ նվաճած Կոլյա Կարապետյանը, տասնութ ամիս պայքարելով կյանքի համար, գիտակցության չգալով 2019 թ. նոյեմբերի 29-ին հրաժեշտ տվեց կյանքին. այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:
Կոյլան ընդամենը երեսուն տարեկան էր:
Մարզիկի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 30-ին ժամը 18-ից, հուղարկավորությունը դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին, նույն վայրից:
Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 18-ից 22-ը Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունից հետո, մարտական սամբոյի 62 կգ քաշային Կոլյա Կարապետյանի ինքնազգացողությունը երեկոյան հյուրանոցում կտրուկ վատացել է և բժիշկներն արձանագրել են արյան զեղում՝ գլխի շրջանում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







