Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:52

Հանրակրթությանն այս տարի մոտ 10 միլիարդ գումար է հատկացվել․ Արայիկ Հարությունյան

Հանրակրթությանն այս տարի մոտ 10 միլիարդ գումար է հատկացվել․ Արայիկ Հարությունյան

Այս տարի հանրակրթության ոլորտում աշխատավարձերի բարձրացում եղավ, ապագայում նախատեսում ենք էլի բարձրացումներ,բայց դրա հետ մեկտեղ պետք է արդյունավետության հարց բարձրացվի։ Այս մասին, այսօր, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի այն հարցին, թե արդյոք կբարձրացվի կրթական մյուս հաստատությունների աշխատակիցների աշխատավարձը։

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ հարցն ընդհանրական է, քանի որ աշխատավարձերի բարձրացման հետ մեկտեղ, պետք է արդյունավետության հարց բարձրացվի։

«Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում այդ հարցը առավել սուր է և ավանդաբար այս հաստատությունները եղել են աշխատանքի տեղավորելու ու լավություն անելու օղակներից մեկը, որն այս ամիսներին ինչ որ չափով կարգավորվել է»,-նշել է նախարարը։

Ըստ Արայիկ Հարությունյանի՝ ոլորտում կա գործընթաց և նույն տարածաշրջանում գործող ուսումնական հաստատությունները գնում են միավորումների, որպեսզի արդյունավետությունը բարձրացվի, քանզի ուսանողների թիվը տարեցտարի կրճատվում է և ուսումնական հաստատություններն անարդյունավետ են դառնում։

«Աշխատավարձերը ցածր են, բայց այս տարի միայն հանրակրթությանը մոտ 10 միլիարդ գումար է հատկացվել, 7 միլիարդ աշխատավարձերին և 2 միլիարդ բանաձևի փոփոխմանը, ապագայում լրացուցիչ միջոցների առաջացմանը զուգահեռ գործընթացը կշարունակվի»,-ընդգծել է նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+