Թուրքիայի մեջլիսում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավոր Կարո Փայլանն այցելել է Անի ու Կարս: Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից նշելով. «Այցելեցինք Կարս, Անի քաղաքը։ Անին, հակառակ բոլոր ջանքերին, տխուր է…Գետը, որ հոսում է քաղաքի մոտով, վերածել են Թուրքիա-Հայաստան սահմանի։ Սահմանը 26 տարի է՝ փակ է…:
Այն օրը, երբ վերակառուցենք այդ քանդված կամուրջը, տոն պիտի լինի Անի քաղաքի համար»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







