Երևանի քաղաքապետարանը նախատեսում է 2020թ․ բարձրացնել մայրաքաղաքի մարզամշակութային կենտրոնների շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձերը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքյան էջում արված գրառումից։
Քաղաքապետարանը նախատեսում է երաժշտական և արվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնել մինչև 25 %, իսկ մարզադպրոցների աշխատակիցներինը՝ շուրջ 56 %։
Վերոնշյալ կենտրոնններ ախատակիցները կունենան նաև առողջապահության ապահովագրություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







