Թուրքիայի մեջլիսում «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Պոլսո պատրիարքի ընտրության հետ կապված գրառում է արել Twıtter–ում ընդգծելով, որ չի մասնակցելու ընտրություններին, իսկ ընտրվածին չի ճանաչելու որպես պատրիարք։
«Պատրիարքական ընտրության համար չեմ քվեարկելու։ Ընտրվածին էլ չեմ ճանաչելու որպես իմ պատրիարք։ Պատմության սև էջերի վրա են արձանագրվելու այն պաշտոնյաների անունները, որոնք մեր պատիվը խաղալիքի վերածեցին, նաև այն հոգևորականների ու հիմնադրամների նախագահների անունները, ովքեր համագործակցեցին նրանց հետ»։
Նշենք, որ Պոլսո Հայոց պատրիարքական 85-րդ պատրիարքի ընտրությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին: Ընտրությունները տեղի կունենան երկու թեկնածուների՝ պատրիարքի փոխանորդ, եպիսկոպոս Սահակ Մաշալյանի և կրոնական ժողովի ատենապետ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի միջև:
Ավելի վաղ՝ Թուրքիայի ՆԳ նախարարությունը Պոլսո Հայոց պատրիարքական ընտրության հետ կապված կանոնադրության մեջ արգելել էր բացի Պոլսո պատրիարքարանի միաբանության եպիսկոպոսներից այլ տեղ ծառայող եպիսկոպոսներին մասնակցել ընտրություններին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







