Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:04

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է՝ ո՞րն է ամանորյա միջոցառումների վրա այդքան գումար ծախսելու նպատակը

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է՝ ո՞րն է ամանորյա միջոցառումների վրա այդքան գումար ծախսելու նպատակը

ՀՀ Կառավարությունը բավականին մեծ գումար է հատկացրել ամանորյա միջոցառումների կազմակերպման համար՝ մոտ 270 մլն դրամ, և շատ կարևոր է արձանագրել, թե ինչի համար է դա արվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այդ գումարը բացարձակապես ուտել-խմելու, ճոխությունների, ծափ-ծլնգոցի վրա գումար չի ծախսվելու, այլ այս գումարով լուծվում է սոցիալ-հոգեբանական, տնտեսական և գեղագիտական խնդիր։
«ՀՀ շատ քաղաքացիներ Ամանորը նշում են հանրապետությունից դուրս, ինչը բավականին լուրջ տնտեսական խնդիր է մեր երկրի համար, որովհետև մեր երկրից գումարներն արտահանում են, և մենք խնդիր ենք դրել, որ մեծ թվով քաղաքացիներ Ամանորը դիմավորեն Հայաստանում»,- նշել է ՀՀ վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս միջոցներն ուղղվելու են Ամանորին զբոսաշրջության խթանմանը:
«Հիմա մեծ տուրիստական հետաքրքրություն կա Հայաստանում, և Հայաստանը տուրիզմի համար սեզոնայնություն չպիտի ունենա»,- նշել է Փաշինյանը։
«Ուզում ենք սրբագրումներ մտցնել Ամանորի բովանդակության և դրա սոցիալական ազդեցության տեսանկյունից: Արժի արդյոք այդքան գումար ծախսել, երբ մեր երկրում անապահով մարդիկ կան: Այն մթնոլորտը, որ ստեղծվում է հրապարակում, հնարավորություն է տալիս այդ մարդկանց իրենց ունեցած հնարավորությունների սահմաններում, բայց ուրախ նշել Ամանորը Հանրապետության հրապարակում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին Ամանորի օրերին այցելել թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ:
«Եկեք իրար հետ նոր բովանդակությամբ, նոր տրամադրությամբ դիմավորենք 2020 թվականը»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+