Ռուսաստանից Հայաստան տուրուղևորությունների թիվը 2019 թվականի 9 ամիսներին 24 տոկոսով աճել է՝ հասնելով մինչև 406 հազարի: Այս մասին տեղեկատվություն է տարածել «ՏուրՍտատ» տուրիստական պորտալ՝ ներկայացնելով 2019 թվականին ռուսաստանցի զբոսաշրջիկների շրջանում հանրահայտ երկրների վարկանիշը։
Համաձայն պորտալի ներկայացրած ցուցանիշների՝ Հայաստանը Ռուսաստանից արտագնա տուրիզմի վարկանիշում 21-րդ տեղում է: Այս տարի Ռուսաստանից արտասահման տուրիզմի առումով առաջատարներն են՝ Թուրքիան, Ֆինլանդիան և Ղազախստանը:
2019 թվականի 9 ամիսների արդյունքներով Ռուսաստանից զբոսաշրջիկների շրջանում տարածված երկրների տասնյակում են Թուրքիան՝ 5 մլն 675 հազար տուրուղևորություններով, Աբխազիան՝ 3 մլն 855 հազար, Ֆինլանդիան՝ 2 մլն 695 հազար, Ղազախստանը՝ 2 մլն 471 հազար, Ուկրաինան՝ 1 մլն 857 հազար, Չինաստանը՝ 1 մլն 712 հազար, Էստոնիան՝ 1 մլն 348 հազար, Իտալիան՝ 1 մլն 12 հազար, Վրաստանը՝ 990 հազար և Գերմանիան՝ 977 հազար:
Ռուսաստանից արտասահման արտագնա տուրիստական ուղևորությունների ընդհանուր թիվը 2019 թվականին աճել է 7 տոկոսով՝ հասնելով մինչև 35 մլն 200 հազարի:
Ռուսաստանից արտագնա տուրիզմի վարկանիշը կազմվել է տարվա առաջին 9 ամիսներին՝ Ռուսաստանից արտասահման արտագնա տուրիստական ուղևորությունների վիճակագրության վերլուծության արդյունքներով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







