ՀՀ Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին, տեղի ունեցած նիստում հավանություն տվեց «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր կլինի հիմնադրել ԱՊՀ ցանցային համալսարան՝ բարձրագույն կրթության, լրացուցիչ մասնագիտական կրթության մասնագիտությունների և պատրաստման ուղղությունների գծով բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման, սույն համաձայնագրի մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական զարգացման համար առաջնահերթ հետաքրքրություն ներկայացնող համատեղ գիտական ու գիտատեխնիկական նախագծերի իրագործման նպատակով:
Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանը սույն համաձայնագրի այն կրթական կազմակերպությունների ցանցն է, որում միավորվել են սույն համաձայնագրի նպատակների իրագործման և գործընկեր կազմակերպությունների ռեսուրսների օգտագործմամբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում համատեղ կրթական ծրագրերով նախատեսվող՝ ուսուցում իրականացնելու, ուսումնական և արտադրական պրակտիկաներ և ուսումնական գործունեության այլ տեսակներ անցկացնելու համար ռեսուրսներ ունեցող՝ ԱՊՀ մասնակից պետությունների այլ կազմակերպությունների և հաստատությունների մասնակցությամբ բարձրագույն կրթության և լրացուցիչ մասնագիտական կրթության համատեղ կրթական ծրագրերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







