Թուրքիայի խորհրդարանի Ժողովրդադեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թվիթերի իր միկրոբլոգում անդարդարձել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին:
«Քանի որ այս տարածաշրջանում իրականացված մեծ հանցանքը հենց այս տարածաշրջանում չի քննարկվում և այստեղ չի վերահաստատվում արդարությունը, այդ պատճառով էլ այն դառնում է այլ երկրների խորհրդարանների քննարկման առարկա։
Հայ ժողովրդի վերքերը կարող է միայն մեկ խորհրդարան ապաքինել և դա Թուրքիայի խորհրդարանն է», — Թվիթերում գրել է Փայլանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







