Հանրապետության տարածքում դեկտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 16-17-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
Երևան քաղաքում դեկտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է մինչև 10 աստիճան ջերմություն։
ՀՀ ԱԻՆ պետհիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն էլ Ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դեկտեմբերի 17-ից ջերմ եղանակին գումարվում է նաև արևի պայծառ շողերը։
«Լրիվ դառնում ենք Բաղդադ»,- ասված է Գագիկ Սուրենյանի Ֆեյսբուքյան գրառման մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







