Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:30

Հանրային խորհրդի անդամը, առավել ևս նախագահը փորձառու, խորքային ճանապարհ անցած մարդ պիտի լինի․ Հարություն Մեսրոբյան

Հանրային խորհրդի անդամը, առավել ևս նախագահը փորձառու, խորքային ճանապարհ անցած մարդ պիտի լինի․ Հարություն Մեսրոբյան

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն օրերս հայտարարել է Հանրային խորհուրդը լքելու մասին։ Հարություն Մեսրոբյանն այս մասին հայտարարել էր Ստյոպա Սաֆարյանի` Հանրային խորհրդի նախագահ նշանակվելուց հետո։

Վազգեն Մանուկյանի՝ Հանրային խորհրդից դուրս գալուց հետո, երբ խոսակցություններ կային, որ Հանրային խորհրդի նախագահ է լինելու Ստյոպա Սաֆարյանը, Մեսրոբյանը հայտարարել է`համարեն, որ գրել է իր ազատման դիմումը։ Այս մասին Հարություն Մեսրոբյանն ասել է news.am-ի հետ զրույցում։

Հարցին ՝արդյոք ՀԽ նախագահի պաշտոնում Ստյոպա Սարֆարյանի նշանակման հարցում խնդիր տեսնո՞ւմ է, Մեսրոբյանը պատասխանել է․

«Ես կառավարման փորձագետ եմ և անձին քննարկելու որևէ բարոյական իրավունք չունեմ։ Ես հարցը քննարկում եմ կառավարման իմաստով, պետական կառավարման իմաստով։ Պետական պաշտոնյան, այն էլ բարձրաստիճան պաշտոնյան տարբեր օղակներում՝ լինի Հանրային խորհուրդ, կառավարություն, անկախ տեղական ինքնակառավարման մարմին, պետք է բավարարի 2 չափանիշների՝ բարոյական նկարագիրը և անցած ճանապարհը դրական արդյունքներով։ Ընդ որում բարոյական նկարագիրը պարտադիր պահանջ է, իսկ դրական արդյունքները` բավարար։ Եթե դրանք չկան, ընդհանրապես նշանակումներ չպետք է լինեն»։

Մեսրոբյանը միաժամանակ նշել է, որ Հանրային խորհրդի անդամը, առավել ևս նախագահը փորձառու, խորքային ճանապարհ անցած մարդ պիտի լինի։

Հարցին՝ արդյոք պատրաստվո՞ւմ է ՀԽ-ից հետո միանալ «Վերնատուն» ակումբին, փորձագետը նշել է, որ իր գործունեության ուղղությունը չի փոխվել, «Վերնատուն» լինի, թե այլ կառույց, եթե տեսնի, որ այնտեղ ոչ այնքան քաղաքական տարրն է ուժեղ, որքան գործնական, փորձագիտական` կմտածի։

Նշենք, որ Հարություն Մեսրոբյանը Հանրային խորհրդի անդամ էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի առաջարկով, իսկ Ստյոպա Սաֆարյանը ՀԽ նախագահ էր նշանակվել այս տարվա դեկտեմբերի 19-ին դարձյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+