Աննա Հակոբյանը դեկտեմբերի 23-ին այցելել է «Մեր տուն» սոցիալ-հասարակական կազմակերպություն։ Այս մասին գրառում է կատարել Վարչապետի տիկինը ֆեյսբուքյան իր էջում։
«Ահա այսպիսի հրաշք նվերներ ստացա «Մեր տուն» այցի ժամանակ: «Մեր տանը» ապրում, կրթություն են ստանում և դաստիարակվում են ծնողական խնամքից զրկված 18-24 տարեկան երիտասարդները:
Այցի ժամանակ այնտեղ հանդիպեցի իսկապես լուսավոր աղջիկների, ովքեր շնորհիվ իրենց տրված հոգատար վերաբերմունքի ոչ միայն հասարակության լիարժեք անդամ կարող են լինել, այլև՝ դրա լավագույն մասը»,-գրել է Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ ստացած նվերները նրանց մտահղացումն ու ձեռքի աշխատանքն են:
Վարչապետի տիկինը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նաև նվերների նկարները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







