Հանրապետության տարածքում դեկտեմբերի 24-25-ը, 26-ի և 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ի գիշերը, 27-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կբարձրանա 4-6 աստիճանով, 26-28-ի ցերեկն աստիճանաբար նույնքան կնվազի։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -7 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +10 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը -6 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +12 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +1-ից մինչև +20 աստիճան տաքություն, Տավուշում` +1 աստիճանից մինչև + 18 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







