Դեկտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, այսօրվա համեմատ մոտ 8-10 աստիճանով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառումէ կատարել ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը։ Համաձայն գրառման՝ հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում դեկտեմբերի 26-ից գիշերային ժամերին կրկին կգրանցվեն դրական ջերմաստիճաններ։
Այնուհետ Սուրենյանը ևս մեկ գրառում էկատարել՝ տեղեկացնելով, որ ժամը 13։00 դրությամբ Իջևանում և Կապանում օդի ջերմաստիճանը +20 աստիճան է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







