Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից՝ շուրջ 105 օր, հացադուլի մեջ է: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 և ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ և Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ ընգծելով, որ իր գործընկերների հետ այցելել է դատապարտյալների հիվանդանոց և հանդիպել է Վահեին:
Նաիրա Զոհրաբյնաը նշել է, որ դատապարտյալի հետ զրուցել չի ստացվել, որովհետև Վահեն գրեթե չի կարողանում արձագանքել հարցերին:
«Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը և իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին: Վահեն հրաժարվում է դադարեցնել հացադուլը և հաստատ չի դադարեցնելու»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը։
ԱԺ պատգամավորը կոչով դիմել է Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու:
«Այո, հակադիր կերակրումն այլևս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլևս անհապաղ պետք է արվեն: Ինչի եմ սա ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում»,- նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ միաժամանակ Վահեի կնոջից ներողություն խնդրել, որ չկարողացավ Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







