Հանրապետության տարածքում դեկտեմբերի 26-ին, 28-ի գիշերն առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան տեսքով, 28-ի ցերեկը, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին փոխանցում է ԱԻՆ-ը:
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 26-ի գիշերը կբարձրանա 8-10, 27-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Մայրաքաղաք Երևանում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև +4 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +11 աստիճանի:
Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռնային շրջաններում գիշերը ջերմաստիճանը կնվազի մինչև -1 աստիճան, իսկ ցերեկը կհասնի առավելագույնը +8 աստիճան տաքության:
Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային շրջաններում, Արարատում, Արմավիրում ջերմաստիճանը գիշերը +2 աստիճանից ցերեկը կհասնի մինչև +12 աստիճան տաքության:
Սյունիքի և Արցախի հովտային շրջաններում սպասվում է +6-ից մինչև +20 աստիճան տաքություն, Տավուշում` +5 աստիճանից մինչև + 18 աստիճան:
Քամին հարավ-արևմտյան է՝ 3-8 մ/վ արագության:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







