Ներկայիս Թուրքիայի Աղրը նահանգում գտնվող հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը՝ Արարատը, գրեթե ամբողջովին ձյունապատվել ու ճերմակել է։ Այս մասին հայտնում է Ermenihaer կայքը։
Նշվում է, որ ձյունապատումից հետո` դեկտեմբերի 27-ի միջօրեին, եղանակն արևային է եղել, և հանկարծակի հրաշալի տեսարան է բացվել: Արարատի գագաթին հավաքված ամպերը լեռան գագաթի ձև են ստացել: Տեսարանը ֆիքսած թուրքական լրատվամիջոցն այն բնութագրել է որպես «հարսի քող»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







