Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ Երևանի
քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցները կրկին պարգևատրվել են։ Պարգևատրման ընդհանուր գումարը կազմել է 65,429, 428 դրամ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Ըստ կարգադրության՝ Երևանի քաղաքապետի տեղակալները, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը, քաղաքապետի խորհրդականները, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարները պարգևատրվել են 840 հազարական դրամով։
840 հազար դրամ պարգևավճար են ստացել նաև քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Իոսիֆ Կուբատյանը, Արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը, Շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը, Իրավաբանական վարչության պետ Հարություն Թունյանը, ինչպես նաև ևս 6 աշխատակիցներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







