ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
«ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմի անունից ցանկանում ենք շնորհավորել բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Իրապես, անցնող տարին նշանավորվեց արտաքին քաղաքական ոլորտում նշանակալի ձեռքբերումներով, ինչը մեր միասնականության, հավաքական ջանքերի և համատեղ աշխատանքի արտացոլանքն է»,- ասված է ՀՀ ԱԳՆ ուղերձում։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ 2020թ. լինելու է նորանոր նվաճումների, հաղթանակների և նշանակալից ձեռքբերումների տարի, և մեզանից յուրաքանչյուրն իր ներդրումն է ունենալու պետականակերտ այդ գործունեության մեջ:
«Եվս մեկ անգամ շնորհավորելով բոլորիս գալիք տոների կապակցությամբ՝ մաղթում ենք ողջ հայ ժողովրդին խաղաղություն, երջանկություն ու մեր հպարտությունը մարմնավորող պետության ամրապնդում ու հզորացում»,-նշված է գրառման մեջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ ուղերձում։ա
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







