Երկրորդ աշխարհամարտի տարիներին տոնածառը զարդարում էին շքանշաններով, ձեռքի տակ եղած իրերով՝ բժշկական բինտերով բամբակներով, թերթերից կտրտված աստղերով և շղթաներով, ինչպես նաև մոմերով: Ամենահայտնի տոնածառի խաղալիքը այս ժամանակ օդապարիկով թռչող զինվորի պատկերն էր՝ պատրաստված թելերից և բամբակից:
Ոգելից խմիչքը պատերազմական ամանորյա սեղանի ամենացանկալի բաղադրիչն էր: Գինի կամ օղի, բլիթ կամ շոկոլադ և ամերիկական պահածո. սա էր ամանորյա պատերազմական մենյուն:
Ամեն ինչ պատերազմի թեմատիկայով էր: Այս տարիներին Ձմեռ Պապը հաճախ պատկերվում էր ֆաշիստների դեմ կռվող պարտիզանի տեսքով:
Նվերներ տալը ընդունված չէր, բայց զինվորներն իրար երբեմն նվիրում էին իրենց ձեռքով պատրաստված իրեր (դանակ, մոխրաման և այլն): Ընդունված էր, որ նվերն անպայման պետք է հուշագրությամբ լինի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







