Հունվարի 3-ին կյանքի 73-րդ տարում մահացել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի և ԽՍՀՄ-ի հավաքականի նախկին բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն: Այս մասին հայտնում է «բանակայինների» պաշտոնական կայքը։ Նա հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։
Դյաչենկոն ԲԿՄԱ-ում հանդես է եկել 1972-1976թթ.:
Նա երեք անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, ինչպես նաև ազգային թիմի կազմում նվաճել է 1973 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ:
72-ամյա Դյաչենկոն մահացել է երկարատև հիվանդությունից հետո։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







