Այս տարի կսկսվեն Հին Երևանի՝ Հանրապետության հրապարակի տակ գտնվող պատմական շերտի բացման և այն թանգարանային հատվածի վերածելու աշխատանքները: Այս մասին իր Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Հանրապետության Հրապարակը արդյունքում կդառնա շատ ավելի տեսարժան վայր»,- ընդգծել է վարչապետը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր Ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շինությունների լուսանկարները՝ նշելով, որ հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում են մասնագետների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







