Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ճանապարհաշիությանն ու հերթական վերանորոգված ճանապարհին: Նա մասնավորապես նշել է. «Ուրախությամբ ուզում եմ հայտնել, որ արդեն ավարտվել է Կառավարության ֆինանսավորմամբ Երասխ համայնքի օղակաձև հրապարակից մինչև Պարույր Սևակ գյուղի Տիգրանաշեն թաղամաս իրականացված 12 կմ երկարությամբ ճանապարհի կապիտալ վերանորոգումը»:
Արարատի մարզպետը նաև հավելել է, որ 2019 թվականին սկսված լայնածավալ ճանապարհային շինարարությունը շարունակելու են նաև այս տարի:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







