Քաղավիացիայի կոմիտեն հերքում է Երևանից Ղրիմ չվերթի բացման մասին լուրը: Մասնավորապես նրանք նշում են, որ որևէ հայտ իրենք դեռևս չեն ստացել:Այս մասին տեղեկացնում է տեղեկատվական անվտանգության ստուգման կենտրոնը:
Հիշեցնենք, որ «ՌԻԱ Նովոստի»-ն լուր էր հրապարակել, թե այս տարվա մարտից նախատեսվում է կանոնավոր թռիչքներ բացել Սիմֆերոպոլի և Երևանի միջև:
Լրատվականը մեջբերել էր նաև Ղրիմի խորհրդարանի զբոսաշրջության, հանգստավայրերի և սպորտի հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակի խոսքը. «Այս տարվա մարտ ամսից նախատեսվում է կանոնավոր թռիչքներ իրականացնել Ղրիմի և Հայաստանի միջև: «Ikar» ավիաընկերությունն արդեն ստացել է համապատասխան թույլտվություն և հաստատում օդային տրանսպորտի դաշնային գործակալության կողմից՝ կանոնավոր թռիչքների համար: Սպասվում է, որ սկզբում Ղրիմից Հայաստան թռիչքներ կկատարվեն շաբաթական երկու անգամ: Եթե պահանջարկ լինի, չվերթը կդառնա ամենօրյա»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







