Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:17

Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը 2019-ի դեկտեմբերին աճել է 10.9 տոկոսով

Հայաստանի օդանավակայանների ուղևորահոսքը 2019-ի դեկտեմբերին աճել է 10.9 տոկոսով

2019 թ. դեկտեմբերին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 238,066 մարդ՝ 2018 թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6 տոկոսով: Այս մասին հայտնել են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Նշվում է, որ 2019 թ. դեկտեմբերին, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 6 տոկոսով: Եթե 2018 թ. դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213.953 ուղևոր, ապա 2019 թ. դեկտեմբերին այս ցուցանիշը կազմել է 226.786 ուղևոր:

2019 թ. դեկտեմբերին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 11.280 մարդ: 2018 թ. նույն ամսվա 10.535 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 7.1 տոկոս:

2019 թ. Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 3.169.144 մարդ, որը 10.9 տոկոսով գերազանցում է 2018 թ. ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատությամբ, 13.7 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+