«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեցեվրոպական Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության ինքնաթիռը։
Ryanair-ի Հայաստան առաջին՝ հունվարի 14-ի չվերթը եղել է Միլան-Երևան ուղղությամբ։
Միլան-Երևան չվերթի ուղևորներին օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:
Հիշեցնենք, որ Ryanair ավիաընկերությունը հունվարի 3-ին սկսել է տոմսերի վաճառքը ևս 2 նոր ուղղությունների համար` Գյումրի-Աթենք և Երևան-Սալոնիկ:
Նշենք, որ եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մարտի վերջից չվերթներ կիրականացնի նաև Գյումրի-Մեմինգեն-Գյուրի ուղղությամբ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







