Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի մասնագետներն այսօր՝ հունվարի 16-ին, Հալեպի հոսպիտալին են փոխանցել դեղորայք և բժշկական պարագաներ: Այս մասին տեղեկատվություն է տարածել Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժինը։
Սիրիական կողմը շնորհակալություն է հայտնել հայկական հումանիտար խմբին և կարևորել նրանց գործունեությունն այդ ուղղությամբ։
Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող խմբի բժիշկները 2019 թվականի փետրվարի 8-ից մինչև 2020 թվականի հունվարի 16-ը հետազոտել և բուժել են 13 հազար 680 հիվանդի: Սակրավորներն ականազերծել են 126 հազար քառակուսի մետր տարածք:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







