Եթե լինեի լիազոր մարմինը, տնօրենի փոփոխություն չէր կատարի Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում: Այս մասին հայտարարելլ է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով շրջանառվող լուրերը, թե հիվանդանոցի տնօրենի մրցույթի թեկնածուներից մեկը մարզպետի շրջապատից է, մյուսն էլ նախկին տնօրենն է, որին, չնայած դաշնակցական լինելուն, Թորոսյանը գովասանքի խոսքեր էր ասել։
«Կուսակցական լինելու մասին գիտեմ, բայց ես կարող եմ նույնիսկ իմ ենթակայության ներքո գտնվող հիվանդանոց նշել, որի տնօրենն էլի կուսակցական պատկանելություն ունի, որին ես նորից վերանշանակել եմ: Ես չեմ համարում, որ նոր Հայաստանում կուսակցական պատկանելիությունը պետք է փոխարինի մասնագիտական որակների: Աշոտ Կուրղինյանի և Արմեն Իսահակյանի մասին եմ խոսել, երբ անցյալ անգամ Գյումրիում էի և վերահաստատում եմ, որ նրանք մեր Հայաստանի լավագույն տնօրեններից են»:
Թորոսյանը նշել է, որ իր դիրքորոշման արտահայտմամբ ճնշում չի գործադրում մարզպետի վրա, դա ոլորտային կարծիք է, որը նա կարող է հայտնել ցանկացած հարցի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







