Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:23

Վարչապետը Մարալիկի ծննդատան փակման մասին

Վարչապետը Մարալիկի ծննդատան փակման մասին

Մենք պետք է ռազմավարական մակարդակում լուծենք երկու խնդիր՝ հասանելիություն, ֆինանսական միջոցների ճիշտ ծախս։Այս մասին այսօր ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Մարալիկի ծննդատան փակման հարցը։

Ըստ վարչապետի՝ մենք պետք է միջոցներ կոնսոլիդացնենք, որպեսզի ունենանք ոչ թե ծննդատուն, որտեղ 10 անհրաժեշտ տեխնիկայից 5-ը չլինի, այլ ծննդատուն՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով ու ծառայություններով։

Փաշինյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ է Մարալիկը ևս 25 բնակավայրի սպասարկում, և ինչու ամեն բնակավայրում ծննդատուն չկա։

«Ինչու չենք դնում այն պահանջը, որ ՀՀ բոլոր բնակավայրորում լինեն ծննդատներ, որովհետև դա տրամաբանական չէ։ Դա մոտավորապես նույնն է, որ Երևան քաղաքում մենք պահանջենք, որ ամեն շենքի մոտ լինի ծննդատուն»,- ասաց Փաշինյանը։

Կառավարության ղեկավարը հարց բարձրացրեց՝ ինչու՞ է նորմալ, որ հարակից բնակավայրերից գնան Մարալիկ, բայց ոչ նույն հեռավորության վրա գտնվող Արթիկ կամ Գյումրի։

«Զարմացա, երբ հեռուսատեսությամբ տեսա Մարալիկի ծննդատան գործադուլ անող աշխատողներին, որոնք հիվանդանոցային խալաթներով ու ոտնամաններով դուրս էին եկել՝ ցույց անելու ձյան մեջ ու նույն ոտնամաններով հետ էին գնալու՝ ծնունդ ընդունելու»,-նկատեց նա։

Վարչապետի խոսքերով՝ գուցե ավելի տեղին կլինի ճանապարհները նորոգել ու շտապօգնության մեքենաներ ունենալ, որ ծննդկաններն առանց խնդիր հասնեն ծննդատուն։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+