Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է Հանրապետության հրապարակում կայանելու կանոնների փոփոխությունների մասին:
Մասնավորապես, այժմ հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։
Ճանապարհային ոստիկանությունը վարորդներին խորհուրդ է տալիս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չկայանել արգելված վայրերում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







