ՀՀ Ազգային ժողովը 110 «կողմ» և 1 «ձեռնպահ» ձայնով ընդունեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում և հարակից այլ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանի ու Նարեկ Զեյնալյանի հեղինակած օրենքի նախագիծը:
Այսպիսով՝ կբարձրացվի նպաստ ստացող այն ուսանողների տարիքային ցենզը, ովքեր զրկվել են կերակրողից՝ այն 23-ից հասցնելով 26-ի։
Նախագծի համահեղինակ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Կոնջորյանի խոսքով՝ մինչ այս գործող 23 տարվա ցենզը հաստատվել է նախորդ 10-ամյա կրթական համակարգի և միամակարդակ բարձրագույն կրթության հիման վրա։ Իսկ այժմ ուսանողները բուհն ավարտում են ոչ թե 23, ինչպես նախկինում էր, այլ շատ ավելի մեծ տարիքում, քանի որ ուսումը դպրոցում դարձել է 12-ամյա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







