Հայաստանի խորհրդարանը հունվարի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:
Այս օրենսդրական նախաձեռնության հեղինակներն են «Իմ քայլը» իշխող դաշինքի անդամներ Գևորգ Պապոյանը և Արգիշտի Մեխակյանը։
Հեղինակներն առաջարկում են պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ գույքահարկի գծով պարտավորությունների ամբողջական կատարումը: Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած գույքահարկով: Նախագծի ընդունումը նաև կնպաստի, որ հեշտ վարչարարությամբ մեծանան համայնքային բյուջեները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







