Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ճանաչել է 2010-ին ադրբեջանական գերության մեջ մահացած՝ Թթուջուր գյուղի բնակիչ, 20-ամյա Մանվել Սարիբեկյանի բոլոր խախտված իրավունքները, հայտնում է 1lurer.am-ը։ Վճիռը հրապարակվել է այսօր՝ հունվարի 30-ին։
ՄԻԵԴ-ում Սարիբեկյանի ընտանիքի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նաև տեղեկացրել է, որ ՄԻԵԴ-ն ավարտվել է 2 այլ գործերի՝ 2014-ի օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերեվարված, մեկ օր անց դաժանաբար սպանված Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանի և 2014-ի հունվարի 28-ին կրկին Ադրբեջանում գերի ընկած ու խոշտանգված Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանի գործի քննությունը: Այս գործերով դեռ սպասվում են Եվրադատարանի վճիռները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







