Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ Հանրապետությունում Կորոնավիրուսի մուտքը կանխարգելելու նպատակով կստեղվծի միջգերատեսչական հանձնաժողով։ Այս մասին որոշումը վարչապետը ստորագրել է այսօր՝ հունվարի 30-ին։
«Հայաստանի Հանրապետությունում Կորոնավիրուսի մուտքը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով` ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի»,- ասված է վարչապետի որոշման մեջ։
Հանձնաժողովի նախագահը, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության վարչապետին պետք է ներկայացնի ամփոփ տեղեկատվություն առկա իրավիճակի և իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







