Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հրապարակել է մայրաքաղաքին հերթական նվիրատվության մանրամասները։
«Հիշում ե՞ք՝ օրեր առաջ խոստացա, որ քաղաքին տրված հերթական նվիրատվության մասին մանրամասներ կհաղորդեմ:
Դավիթ Դավթյանի և Երևանի քաղաքապետարանի միջև 30․01․2020 թ․ կնքված նվիրատվության պայմանագրով՝ Դավիթ Դավթյանը՝ ի աջակցություն Երևան քաղաքի աղբահանության և սանմաքրման գործընթացի իրականացմանը, Երևան համայնքին անհատույց փոխանցել է իր սեփականությունը հանդիսացող բազմաֆունկցիոնալ Կամազ ավտոմեքենան: Շնորհակալություն բոլոր նվիրատուներին»,- գրել է Հակոբ Կարապետյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







