Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Թալինի, Մարալիկի, Աշոցքի, Տաշիրի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
Ուժեղ բուք է Աշոցքի (50 մ) և Ախուրյանի (100 մ) տարածաշրջանների ավտոճանապարհներին: Արթիկի տարածաշրջանի՝ Հոռոմ-Արթիկ և Ապարանի տարածաշրջանի՝ Քուչակ-Միրաք ավտոճանապարհներին բուք է։
Վարդենյանց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին տեղում է առատ ձյուն: Գուդաուրի- Կոբի ճանապարհահատվածում ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







