Հունվարի 30-ին Արցախում մահացած պարտադիր ժամկետային ծառայող՝ շարքային Վահրամ Ավագյանի հրազատները չեն հավատում, որ Ավագյանն ինքնասպանություն է գործել։ Զինծառայողների հարազատները Արմավիրից այսօր քայլերթով գալիս են Երևան՝ իրենց հետ բերելով Վահրամ Ավագյանի դին։
Երևան-Արմավիր մայրուղու Հայթաղի հատվածում, սակայն, հանդիպեցին ոստիկաններին, ովքեր զինծառայողի հարազատներին չէին թողնում շարժվել Երևան։ Փակ ճանապարհն ավելի ուշ բացվեց՝ սգո թափորը շարժվեց Երևան։
Ավագյանի հարազատներին մոտեցել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և նշել, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայողի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդին է:
Պաշտպանության նախարարը զրուցում է մահացած զինծառայողի հարազատների հետ և խնդրել կանգնել և չշարունակել երթը դեպի Երևան:
Դավիթ Տոնոյանն այժմ շարունակում է զրուցել զոհված զինծառայողի հարազատների հետ։
Դավիթ Տոնոյանը նշեց, որ ինքն անձնապես չի հավատում ինքնասպանության վարկածին և արվելու է ամեն ինչ Ավագյանի մահվան հանգամանքները բացահայտելու համար։
Զոհված զինծառայողների հարազատները պահանջում ենք հերքել ինքնասպանության վարկածն ու հրապարակավ հայտարարել Վահրամ Ավագյանին սպանած անձի անուն-ազգանունները՝ այսկերպ իրենց որդու վրայից հանելով ինքնասպանի պիտակը։
Քննչական կոպիտեից հայտնում են, որ ձերբակալվել են նաև զինծառայողներ Գասպարյանն ու Ավետիսյանը։
Նշենք, որ Վահրամ Ավագյանը բանակ էր զորակոչվել 6 ամիս առաջ, ծառայում էր Արցախում: Զինվորը մահացել է հունվարի 30-ին՝ ժամը 13:15-ի սահմաններում: Քննչական կոմիտեն հայտարարել է, որ զինվորն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոցներ է արձակել իր կրծքավանդակի շրջանում և ստացած հրազենային վնասվածքներով տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 14:00-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







