Հայաստանում առաջին անգամ անցկացվել է հետազոտություն նոր տեսակի կորոնավիրուսի ախտորոշման համար սահմանված թեստերի կիրառմամբ։ Այս մասին փետրվարի 3-ին հաղորդել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։
Համաձայն Նախարարության ներկայացուցչի տվյալների՝ հակահամաճարակային միջոցառումների շրջանակներում հետազոտվել է քաղաքացին, ում մոտ կասկածվել է վիրուս։ Հետազոտությունը տվել է բացասական արդյունք։ Ինչպես հայտնել էր Բակունցը, քաղաքացին եղել էր Չինաստանում և ուներ բարձր ջերմաստիճան։
Բակունցը նաև հայտնել է, որ նշված թեստերը ներկայացվել են ռուսական Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության կողմից, և արագ փոխանցումը հնարավոր է եղել իրականացնել հայկական և ռուսական կառույցների համագործակցության արդյունքում։ Ընդհանուր առմամբ Հայաստանում ստացվել է 200 թեստ, որոնք պահվում են -20 աստիճան ջերմաստիճանի պայմաններում։
Ավելի վաղ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ստացվել են լաբորատոր թեստեր նոր կորոնավիրուսի ախտորոշման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







